День: 11 мая 2020

English

The phone is one of the most dangerous things. It spoils the person’s eyes, it makes a person addicted and so on. Many people play games on the phone instead of calling or communicating with friends. You need to spend more time on lessons than on phone games. Remember, the phone is one of the most dangerous things in the world.անգլերեն.jpg

Պատմություն

Քրիստոնեության մուտքն ու տարածումը Հայաստանում

Հայոց եկեղեցու առաջին հիմնադիրներն են եղել սուրբ Թադեոս (քարոզչության տարիները՝ 35-43) և սուրբ Բարդուղիմեոս (44-60) առաքյալները, որոնք հատուկ կոչմամբ անվանվում են Հայաստանի Առաջին Լուսավորիչներ[3]: Նրանց գերեզմանները որպես սրբավայրեր հարգվել ու պահպանվել են պատմական Հայաստանի հարավարևելյան կողմերում գտնվող Արտազի (Մակու) և Աղբակի (Բաշկալե) վանքերում։ Այսպիսով, հայ եկեղեցին ունի առաքելական ծագում։

Հայաստանի առաջին եկեղեցին՝ Սուրբ Թադևոսի վանքը
Հայոց եկեղեցու 1-3-րդ դարերի պատմությունը քիչ է ուսումնասիրված։ Հաճախ Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունումը (301 թվական) շփոթում են քրիստոնեության Հայաստան մուտք գործելու հետ (1-ին դար)։ Քրիստոսից հետո առաջին դարին է վերագրվում Գողթնի Եկեղեցու հիմնադրման ավանդությունը, ըստ որի Բարդուղիմեոս առաքյալը Կումսիին ձեռնադրում է Գողթն գավառի եպիսկոպոս։ Արտազի Աթոռի գավազանագրքում (649 թվական) գրված է՝

Թադեոս առաքյալը Արշակունյաց Սանատրուկ թագավորի ժամանակ եկավ Հայաստանի Շավարշան քաղաքը և ավետարանական լույսով լուսավորեց այնտեղի հավատացյալներին, իր աշակերտ Զաքարիային ձեռնադրեց քաղաքի եպիսկոպոս, և ինքը գնաց երկրի այլ կողմերի հեթանոսներին քարոզելու:
Զաքարիան նահատակվել էր Սանատրուկի ձեռքով Փրկչի համբարձումից 42 տարի հետո (75 թվական)[4][Ն 1]:

Համարվում է, որ քրիստոնյա առաջին համայնքը Հայաստանում կազմավորվել է Սանատրուկ թագավորի հիմնադրած քաղաք Մծուրքում, իսկ նրա կործանումից հետո այդ համայնքը փոխադրվել է մոտակա Աշտիշատ: Ինչ վերաբերում է Արտազ գավառին, որի եկեղեցում գրվել է վերոհիշյալ գիրքը, ապա այն հայոց արքունիքի ամառանոցն էր։ Թադեոս առաքյալի և Սանդուխտի նահատակությունը դրվում է այնտեղ։ 4-րդ դարի սկզբին, երբ սուրբ Գրիգոր Լուսավորիչը ձեռնադրվեց Հայաստանի եպիսկոպոս, նրա գահակալությունը տեղի ունեցավ ոչ թե Հայաստանի նոր մայրաքաղաք Վաղարշապատում, այլ Աշտիշատի եպիսկոպոսական աթոռում:

պատմություն.jpg

Մաթեմատիկա

Առցանց քննարկվող՝ 1124 ա, գ, ե, 1126 ա, գ,ե, 1128 ա, գ,ե, 1130 ա,գ ,1132 ա, գ,ե,1133 ա, 1141, 1142

1124. Կատարե՛ք հանում.
ա) 3,56 – 2,14=1,42
գ) 111,782 – 65,327=46,455
ե) 0,625 – 0,1=0,525

1126. Կատարե՛ք հանում.
ա) 3 – 0,1=2,9
գ) 10 – 9,68=0,32
ե) 25 – 10,38=14,62

1128. Կատարե՛ք հանում.
ա) 1,037 – 1=0,037
գ) 8,002 – 8=0,002
ե) 107,03 – 56=51,03

1130. Լուծե՛ք հավասարումը.
ա) 7,86 + x = 10,05
x=10,05-7,86=2,19
x=2,19
գ) 117,18 – x = 38,241
x=117,18-38,241=78,939
x=78,939

1132. Կոտորակը ներկայացրե՛ք ամբողջ թվի և մեկից փոքր տասնորդական
կոտորակի տարբերության տեսքով.
ա) 9,3=10-07
գ) 3,681=4-0,319
ե) 28,07=29-0,93

1133. Գտե՛ք արտահայտության արժեքը.
ա) (0,241 – 0,15) ⋅ 100 + (3,72 + 14,25) ⋅ 10
0,241-0,15=0,091
3,72+14,25=17,97
0,091*100=9,1
17,97*10=179,7
9,1+179,7=188,8

1141. Ինչքա՞ն է 108‐րդ նկարում ներկայացված
պատկերի ներկված մասի մակերեսը,
եթե քառակուսու կողմը 11 սմ է, իսկ
շրջանի մակերեսը՝ 15 սմ2։

11*11=121
15*3=45
121-45=76

1142. Հախճասալիկներով պետք է երեսապատել
պատի մի ուղղանկյունաձև
մասը,
որի լայնությունը 6 մ է, երկարությունը՝
9 մ։ Հախճասալիկը 15 սմ կողմով
քառակուսի
է։ Քանի՞ հախճասալիկ կպահանջվի։

9*6=54
54=540000
15*15=225
540000:225=2400

մաթեմատիկա.jpg