Месяц: Март 2023

Ֆիզիկա 9

1. Որոշեք ցրող ոսպնյակի օպտիկական ուժը, եթե նրա կեղծ կիզակետը գտնվում է ոսպնյակից 200 սմ հեռավորության վրա:

Picture42.png

FO = 200 սմ = 2 մ
_______
D = 1/FO = 0,5 դպտր

2. Ոսպնյակի օպտիկական ուժը 2 դպտր է: Ինչպիսի՞ ոսպնյակ է այն՝ հավաքող, թե՞ ցրող: Որքա՞ն է նրա կիզակետային հեռավորությունը:

D = 2 դպտր
______
F = 1/D = 0,5 մ
Կիզակետային հեռավերությունը հավաքող է, քանի որ այն դրական է։

3. Ինչպիսի՞ն է ապակե երկգոգավոր ոսպնյակը:

  • ցրող
  • իրական
  • կեղծ
  • հավաքող

4. Ինչպե՞ս է կոչվում այն կետը, որում ոսպնյակում բեկվելուց հետո հավաքվում են հավաքող ոսպնյակի գլխավոր օպտիկական առանցքին զուգահեռ ճառագայթները:

Ոսպնյակի գլխավոր կիզակետ

5. Առարկայի բարձրությունը 70 սմ է, իսկ նրա պատկերի բարձրությունը 52 սմ:
Որքա՞ն է ոսպնյակի գծային խոշորացումը:

h = 70 սմ
H = 52 սմ
_____
Γ = H/h = 52/70 = 0,74

6. Որքա՞ն է 0,8 մետր բարձրությամբ առարկայի պատկերի բարձրությունը, եթե ոսպնյակի գծային խոշորացումը 2,5 է: Պատասխանը գրել տասնորդականի ճշտությամբ:

H = 0,8 մ
Γ = 2,5
_____
h = H/Γ = 0,8/2,5 = 0,32 մ

7. Առարկայի բարձրությունը 75 սմ է, իսկ նրա պատկերի բարձրությունը 56 սմ: Որքա՞ն է ոսպնյակի գծային խոշորացումը:

h = 75 սմ
H = 56 սմ
_____
Γ = H/h = 56/75 = 0,75

8. Որքա՞ն է 1,1 մետր բարձրությամբ առարկայի պատկերի բարձրությունը, եթե ոսպնյակի գծային խոշորացումը 3,5 է: Պատասխանը գրել տասնորդականի ճշտությամբ:

H = 1,1 մ
Γ = 3,5
_____
h = H/Γ = 1,1/3,5 = 0,3 մ

9. Առարկայի պատկերի բարձրությունը ցրող ոսպնյակում 53 սմ է, իսկ ոսպնյակի գծային խոշորացումը 0,6: Որքա՞ն է այդ առարկայի բարձրությունը:

H = 53 սմ
Γ = 0,6
_____
h = H/Γ = 53/0,6 = 88,3 սմ

Պատմություն

Երվանդունիներ

Երվանդ Ա Սակավակյաց մ.թ.ա. 570-560։
Նրա անունով էլ Հայկազունինների մի ճյուղը համարվող արքայատոհմը ստացել է Երվանդական, Երվանդյան կամ Երվանդունի անվանումը։ Երվանդն ունեցել է ընդարձակ տիրապետություն ՝ շուրջ 3000 արծաթ տաղանդ հարստություն, 40000 հեծյալ զորքև 8000 զինվորական ուժ։

Տիգրան Երվանդյան մ.թ.ա. 560-535։
Վարել է Հայաստանը Մարաստանի գերիշխանությունից ազատագրելու քաղաքականություն՝ նրա դեմ պայքարում կողմնորոշվելով դեպի նոր ձևավորող Աքեմենյան Պարսկաստանը։ 

Վահագն Երվանդյան մ.թ.ա. 530-մ.թ.ա. 515։

Հիդարնես Ա մ.թ.ա. 6-րդ դար։
Նա հիմք դրեց Երվանդունիների արքայատոհմին նվիրված տոնակատարությունների, որոնք անց էին կացվում ողջ երկրով մեկ։

Հիդարնես Բ մ.թ.ա. 5-րդ դար։

Հիդարնես Գ մ.թ.ա. 5-րդ դարի կես։
Հիդարնեսը հատկապես հպարտ էր իր շագանակագույն ձիերով։ Նա կազմակերպել էր 1.000 շագանակագույն ձիերից բաղկացած հեծելազոր, որն ահ ու սարսափ էր ներշնչում թշնամիների մեջ։

Արտաշիր մ.թ.ա. 5-րդ 2–րդ կես։
Ըստ ավանդության մահից առաջ նա իր մոտ է կանչում իր որդիներին և հայտնում, որ յուրաքանչյուր Երվանդունու պարտքն է երկրում գոնե մեկ ջրանցք կառուցել, որը սակայն նա չհասցրեց կառուցել։ Այդ պատճառով նա թողնում է ամբողջ հարստությունը նրանց, որպեսզի նրանք իր փոխարեն կառուցեն։

Երվանդ Բ մ.թ.ա. 404-360։
Ըստ Քսենոփոնի, Երվանդի օրոք Հայաստանի սատրապությունն ընդգրկել է գրեթե ամբողջ Հայկական լեռնաշխարհը։ Մ.թ.ա. 386 թվականից հետո Երվանդը Փոքր Ասիայում վարել է տարբեր պաշտոններ, գլխավորել նրա սատրապների ապստամբությունը Արտաքսերքսես II-ի դեմ։ 

Երվանդ Գ մ.թ.ա. 330-300։
Մ.թ.ա. 331 թվականին հայկական զորքով Աքեմենյան բանակում մասնակցել է Գավգամելայի ճակատամարտին։ Նրա սահմանները անդրեփրատյան Կոմմագենե երկրից ձգվել են մինչև Կուր գետը, Արևմտյան և Արևելյան Տիգրիս գետերից՝ մինչև Պոնտոսի լեռները։

Արտավազդ մ.թ.ա. 300-280։

Երվանդ Դ Վերջին մ.թ.ա. 3-րդ դարի վերջին քառորդ։

Արտաշիսյաններ

Տրդատ Ա 66–88 թթ.։
Տրդատ Ա-ն, որը հայկական աղբյուրներում հայտնի է Արտաշես անունով, վերականգնել է ավերված Արտաշատը, կառուցել Գառնիի ամրոցը և հեթանոսական տաճարը:

Սանատրուկ 88–110 թթ.։
Սանատրուկը բարյացակամ հարաբերություններ է հաստատել ինչպես Պարթևական թագավորության, այնպես էլ Հռոմեական կայսրության հետ, զբաղվել շինարարական աշխատանքներով։

Աշխադար 110–113 թթ.։

Պարթամասիր 113–114 թթ.։
Առանց Հռոմի գիտության, Պարթամասիրին գահ է բարձրացրել Պարթևաց Խոսրով Ա թագավորը՝ գահընկեց անելով նրա ավագ եղբայր Աշխադարին։ Հռոմի Տրայանոս կայսրը, այդ քայլը դիտելով պայմանագրի խախտում, արշավել է Հայաստանի և Պարթևաստանի դեմ։ 

Վաղարշ Ա 117–144 թթ.։
116 թվականի ամռանը, գլխավորելով հռոմեական նվաճողների դեմ հայերի ազատագրական պայքարը, վերականգնել է երկրի անկախությունը և Պարթևաց Խոսրով Ա արքայի աջակցությամբ հռչակվել Մեծ Հայքի թագավոր։

Բակուր 161–163 թթ.։
ժտված լինելով զորավարական տաղանդով՝ Բակուրը եղել է պարթևական արշավանքների կազմակերպիչը։ Մ․ թ․ ա․ 52–50-ին գլխավորել է Ասորիքում և Փոքր Ասիայում պարթևական զորքերի գործողություններն ընդդեմ Հռոմի։

Վաղարշ Բ 186–198 թթ.։
Վաղարշ Բ հրաժարվել է օգնել Հռոմի արևելյան զորքերի հրամանատար և կայսերական գահի հավակնորդ Նիգերոսին, իսկ վերջինիս պարտությունից հետո բանակցել Սեպտիմիոս Սևերոս կայսեր հետ և կանխել նրա ներխուժման վտանգը։ Հայերին սիրաշահելու և հայ–պարթևական հնարավոր դաշնակցությունը կանխելու նպատակով, կայսրը բարեկամության դաշնագիր է կնքել Վաղարշ Բ–ի հետ, ըստ որի, Մեծ Հայքից դուրս են բերվել հռոմեական զորքերը, Հռոմը պարտավորվել է ամենայն դրամական գումար վճարել հայկական հեծելազորին։

Խոսրով Ա Մեծ 198–216 թթ.։

Տրդատ Բ 217–252 թթ.։
216 թվականի մայիսին Հռոմեական կայսր Կարակալլան իր մոտ կանչեց Հայոց Խոսրով Ա թագավորին և նրա կնոջը ու բանտարկեց։ Կարակալայի այդ տմարդի արարքը հանգեցրեց Հայաստանում Հռոմի դեմ ապստամբության։ Հռոմի կայսրը ապստամբ հայերի դեմ է ուղարկում իր զորավարներից Թեոկրիտոսին, որ սակայն պարտություն է կրում և հեռանում Հայաստանից։ 

Խոսրով Բ 279–287 թթ.։
Անձնական կյանքի մասին շատ տեղեկություններ չեն պահպանվել։ Մասնավորապես հայտնի է, որ հոր հետ մանսակցել է Արտաշիր Սասանյանի դեմ արշավանքներին։

Տրդատ Գ Մեծ 287–330 թթ.։
Հռոմեական զորքերի ուղեկցությամբ 287 թվականին Տրդատը գալիս է Մեծ Հայք՝ գահը վերադարձնելու։ Նրան է միանում նաև Անակի որդի երիտասարդ Գրիգորը՝ դառնալով արքայի հավատարիմ զինակիցը։ Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո Տրդատ արքան առաջարկում է Գրիգորին ընծա մատուցել Անահիտ դիցուհուն։ Գրիգորը հրաժարվում է կուռքին զոհ մատուցել։ Իմանալով նաև, որ Գրիգորը Խոսրով թագավորին սպանած Անակի որդին է, Տրդատը պատվիրում է նրան գցել Արտաշատի զնդանը։

Խոսրով Գ Կոտակ 330–338 թթ.։

Տիրան 330–350 թթ.։

Արշակ Բ (350–368 թթ.։
Արշակը վարել է ինքնուրույն քաղաքականություն, որից վրդովված, Վալենտինիանոս I կայսրը սպանել է նրա պատանդ եղբորը՝ Տրդատին և խոշոր ուժերով հարձակվել Մեծ Հայքի վրա։ Արշակը հաշտություն է խնդրել և ճանաչել Հռոմի գերիշխանությունը։

Պապ 370–374 թթ.։
Պապը անչափահաս ժամանակ ստանձնել է Արշակունիների գահը, քանի որ իր հայրը գերի էր Անհուշ բերդում։ Նա Մեծ Հայքում որպես արքա հաստատվեց Հռոմեական կայսրության օգնությամբ։ Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի ղեկավարությամբ հայ-հռոմեական զորքը կարողացել է հաղթանակ տանել պարսիկների նկատմամբ և Մեծ Հայքը ամբողջովին անկախ դարձնել։

Վարազդատ 374–378 թթ.։
Վարազդատի օրոք սպարապետությունը շարունակում է վարել Մուշեղ Մամիկոնյանը, ով պարսկական տիրապետության սպառնալիքից փրկվելու ելքը որոնում է Հռոմեական կայսրության օգնությամբ և Հայաստանում նրա զորքերի ավելացման մեջ։

Արշակ Գ 378–389 թթ.։
Հայոց գահին բարձրացրել է մանկահասակ Արշակին՝ դառնալով նրա նախնակալը։ Արշակի կրտսեր եղբայր Վաղարշակը դարձել է թագավորի աթոռակիցը։ Սակայն Արշակի թագավորությունը եղել է անվանական, երկիրը կառավարել է Մանվել Մամիկոնյանը։

Խոսրով Դ 384–388 թթ․։
Պարսից Շապուհ III արքան Հայոց գահին դրեց պատանի Խոսրովին։ Արշակ Գ դիմեց կայսր Թեոդոսիոս I Մեծի օգնությանը՝ իր գահակալական իրավունքը վերականգնելու համար։ Սակայն Թեոդոսիոսը և Շապուհը Հայաստանը բաժանեցին միմյանց միջև. պարսկական մասում (80%-ը) իշխեց Խոսրովը, հռոմեականում (20%-ը)՝ Արշակ Գ-ն։

Վռամշապուհ 385-415 թթ.։
Գահակալել է համեմատաբար խաղաղ ժամանակաշրջանում, հաշտ ու բարեկամական հարաբերություններ պահպանել ինչպես Սասանյան Պարսկաստանի, այնպես էլ Հռոմեական կայսրության հետ

Զենոն-Արտաշես 423–428 թթ.։
Զենոնը վարել խաղաղ և, համեմատաբար, ինքնուրույն քաղաքականություն։ Արտաշեսյան արքայատան անկումից հետո Զենոնը միակ դրածո թագավորն էր, որին հայերը հանդուրժեցին Հայոց գահին։

Հայ Արշակունիներ

Վաղարշ Բ-186-198թթ.

Խոսրով Ա-198-217թթ.

Տրդատ Բ-217-252թթ.

Արտավազդ Ե-252-272թթ.

Խոսրով Բ-272-287թթ.

Տրդատ Գ Մեծ-287-330թթ.

Խոսրով Գ Կոտակ-330-338թթ.

Տիրան Բ-339-350թթ.

Արշակ Բ-350-368թթ.

Պապ-370-374թթ.

Վարազդատ-374-378թթ.

Արշակ Գ-378-387թթ.

Խոսրով Դ-387-388թթ.

Վռամշապուհ-388-414թթ.

Խոսրով Դ-415թ.

Շապուհ-415-419թթ.

Արտաշես-422-428թթ.

428թ.-Արշակունյաց թագավորության անկում

English 9

brutal — դաժան
inhabitant — բնակիչ
victims — զոհեր
identity — նույնություն
suspects — կասկածյալներ
considerable — զգալի
investigation — հետաքննություն

foggy — մառախլապատ

English

NEF Student’s Book slide 104, ex c Complete the sentences with the right form of the words in bold.

1. seem to be
2. achieve their ambitions
3. vary your routine
4. bump into an old friend
5. make an effort to relax
6. convince yourself that your future will be bright
7. realize that things aren’t so bad.

Մեքենաշինության ենթաաճյուղ

Սև և գունավոր մետաղների հիմնական սպառողը մեքենաշինությունն է, որը առանցքային դեր է խաղում  արդյունաբերության մեջ:  Այն ընդգրկում է բազմաթիվ  ենթաճյուղեր ու արտադրություններ, որոնք տարբեր տեսակի մեքենաներ և սարքավորումներ են մատակարարում տնտեսության բոլոր ճյուղերին: Առավել կարևոր են  մեքենաշինության  տրանսպորտային,  հաստոցաշինական,  սարքաշինական,  գյուղատնտեսական,  էլեկտրատեխնիկական,  էլեկտրոնային, սարքաշինական, էներգետիկական ճյուղերն ու ենթաճյուղերը։ Մեքենաշինությունն արդյունաբերության  ճյուղերի  շարքում  առաջատար  է  արտադրանքի  արժեքի  մեծությամբ, զբաղվածների թվով, ինչպես նաև զարգացման տեմպերով: Մեքենաշինության յուրաքանչյուր ենթաճյուղի տեղաբաշխումը պայմանավորված է մի քանի գործոններով, որոնցից մեկն ունի մյուսներից ավելի կարևոր, նույնիսկ վճռորոշ նշանակություն: Այսպես, մետաղատար մեքենաշինության ենթաճյուղերը տեղաբաշխվում  են  մետաղաձուլության  վայրերին  մոտ, իսկ աշխատատար մեքենաշինության ենթաճյուղերը`աշխատանքային ռեսուրսների կենտրոնացման վայրերում: Մեքենաշինության ոլորտում առաջատար երկրները՝ ԱՄՆ,Ճապոնիա,Գերմանիա:

Հանրահաշիվ

ա) 1/2a — 3 + 1/a — 1 = 2

a — 1 + 2a — 3 = 2(2a — 3)(a — 1)

a — 1 + 2a — 3 = 2(2a2 — 2a — 3a + 3)

a — 1 + 2a — 3 = a2 — 42a2 — 3a2 + 6

4a2 — 13a + 10 = 0

D = 169 — 160 = 9 > 0

a = 13 +- 3/3

a1 = 2

a2 = 18/8 = 5/4 = 1 1/4

բ) x/x — 3x + x — 8/x = 3

x/-2x + x — 8/x = 3

-1/2 + x — 8/x = 3

-x + 2x — 16 = 6x

-5x + 16 = 0

5x = 16

x = -16/5

Իրավունք

Հոդված 9

1. Յուրաքանչյուր մարդ ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոք չի կարող ենթարկվել քմահաճ ձերբակալման կամ կալանքի տակ պահվելու: Ոչ ոք չպետք է զրկվի ազատությունից այլ կերպ, քան այնպիսի հիմքերով և այնպիսի ընթացակարգին համապատասխան, որոնք սահմանված են օրենքով:

Ես այս կետը կարդալով հասկանում եմ որ ոչ ոք չի կարող ձերբակալել մյուսին իր ցանկությամբ։ Քանի որ այդպիսի օրենք չկա ընթացակարգում։

2. Յուրաքանչյուր անձի ձերբակալման ժամանակ նրան հայտնում են ձերբակալման պատճառները և շտապ կարգով հաղորդվում է նրան ներկայացվող ամեն մի մեղադրանք:

Այս կետում ասվում է որ եթե մարդուն ուզում են ձերբակալել նրան ամպայման ասում են պատճառները և մեղադրանքները։

3. Քրեական մեղադրանքով յուրաքանչյուր ձերբակալված կամ կալանավորված անձ շտապ կարգով հասցվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որին օրենքով պատկանում է դատական իշխանության իրականացման իրավունքը, և որն ունի պատշաճ ժամկետում դատական քննություն վարելու կամ ազատելու իրավունք: Դատական քննության սպասող անձին կալանքի տակ պահելը ընդհանուր կանոն չպետք է լինի, բայց ազատումը կարող է կախման մեջ դրվել դատարան ներկայանալու, ցանկացած փուլում դատական քննության ներկայանալու և, անհրաժեշտության դեպքում, դատավճիռն ի կատար ածելու համար ներկայանալու երաշխիքներ տալուց:

Երրորդ կետը կարդալով ես հասկանում եմ որ այն մարդը ում մեղադրում են նրան շտապ հասցնում են դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ։ Բայց նաև ասվում է որ անպայման չի մեղադրվողին կալանավորել։ Ես կարծում եմ որ մեղադրվողին պարտադիր է կալանավորել մինչև դատը քանի որ դա ոստիկանության ապահովագրությունն է։

4. Ձերբակալման կամ կալանքի տակ պահվելու հետևանքով ազատազրկված յուրաքանչյուր անձ օժտված է դատարանում իր գործի քննության իրավունքով, որպեսզի այդ դատարանը կարողանա անհապաղ որոշում կայացնել նրա ձերբակալման օրինականության վերաբերյալ և նրան ազատելու որոշում կայացնի, եթե ձերբակալումն անօրինական է:

Չորրորդ կետը կարդալով ես հասկանում եմ որ ցանկացած մեղադրվող կամ ձերբակալված անձի գործը պետք է քննվի դատարինի կողմից որպեսզի կարողանան որոշում կայացնել նրան արդյոք պատք է կալանավորել թե ոչ։

5. Յուրաքանչյուր ոք, ով եղել է անօրինական ձերբակալման կամ կալանքի տակ պահվելու զոհ, իրավունք ունի հայցային ուժ ունեցող փոխհատուցման:

Այս կետում ասվում է որ եթե կալանավորված անձը անօրինական ձևով է կալանավորվել է ապա նրան պետք է փողհատոուցեն։

Ֆիզիկա 9

                                            Օպտիկական երևույթներ

Թ․1

Լույսի անդրադաառձման և բեկման  երևույթները

Թ․2

Աչք և տեսողություն

Թ․3

Կարճատեսություն և հեռատեսություն

Կարճատեսություն և հեռատեսություն

Կարճատեսությունը տեսողական արատ է, որի դեպքում մարդը լավ է տեսնում մոտիկից, բայց վատ է տեսնում հեռվից։ Այս թերությունը կայանում է նրանում, որ բեկման անոմալիայի պատճառով պատկերը կենտրոնանում է ոչ թե ցանցաթաղանթի վրա, այլ դրա դիմաց։ Կարճատեսությունը ամետրոպիայի տեսակ է։ Այս խնդիրը լուծելու համար օգտագործվում են ակնոցներ կամ կոնտակտային ոսպնյակներ բացասական օպտիկական հզորության արժեքներով:

Քանի որ կարճատեսությունը բեկման խախտում է, դրա ֆիզիկական պատճառը համեմատելի է ցանկացած ապակենտրոնացված օպտիկական համակարգի հետ:

Ամենատարածված պատճառը ակնագնդի մեծացումն է, որի հետևանքով ցանցաթաղանթը գտնվում է կիզակետային հարթության հետևում։ Ավելի հազվագյուտ տարբերակ է, երբ աչքի ռեֆրակցիոն համակարգը (եղջերաթաղանթ և ոսպնյակ) ճառագայթները կենտրոնացնում է ավելի ուժեղ, քան անհրաժեշտ է, և արդյունքում դրանք նույնպես զուգակցվում են ոչ թե ցանցաթաղանթի վրա, այլ դրա դիմաց: Տարբերակներից որևէ մեկում, հեռավոր առարկաներ դիտելիս, ցանցաթաղանթի վրա հայտնվում մշուշոտ պատկեր: Միևնույն ժամանակ, սերտ հեռավորության վրա գտնվող առարկաներից շեղվող ճառագայթները կենտրոնացած են ցանցաթաղանթի վրա։

Նաև կարճատեսություն կարող է առաջանալ թարթիչավոր մկանների սպազմով (երիտասարդ տարիքում), վնասվածքի ժամանակ ոսպնյակի տեղաշարժով (ենթաբլյուքսացիա): Նորմալ տեսողություն ունեցող աչքերին (աչքի գնդաձև ձև) մոտ առարկաներ դիտարկելիս անհրաժեշտ է թարթիչավոր մկանի լարվածություն, ինչը հանգեցնում է առաձգական հատկությունների ոսպնյակի ձեռքբերման ավելի ուռուցիկ ձևի, ինչը հանգեցնում է ամբողջի բեկման ուժի ավելացմանը:

Հեռատեսությունը (հիպերմետրոպիան) տեսողական արատ է, որի դեպքում հեռավոր առարկաները ավելի լավ են երևում, իսկ մոտ գտնվող առարկաները՝ վատ:

Մոտակայքում գտնվող առարկաների տեսանելիության խնդիրը լուծելու համար կարող եք օգտագործել ակնոցներ կամ կոնտակտային ոսպնյակներ՝ դրական օպտիկական հզորության արժեքներով:

Հեռատեսության պատճառներից մեկը կարող է լինել ակնագնդի փոքրացած չափը առաջի-հետևի առանցքի վրա։ Գրեթե բոլոր նորածինները հեռատես են։ Սակայն տարիքի հետ մեծամասնության համար այս թերությունն անհետանում է ակնագնդի աճի պատճառով:

Տարիքային (ծհեռատեսության պատճառը ոսպնյակի կորությունը փոխելու ունակության նվազումն է։ Այս գործընթացը սկսվում է մոտ 25 տարեկանում, սակայն միայն 40-50 տարեկանում կարող է հանգեցնել տեսողության սրության նվազմանը աչքերից նորմալ հեռավորության վրա (25-30 սմ) կարդալիս: Մոտավորապես 65 տարեկանում աչքը գրեթե ամբողջությամբ կորցրել է հարմարվելու ունակությունը: