Месяц: Август 2021

Անհատական ուսումնական պլան

Հարգելի՛ սովորողներ, մինչև օգոստոսի 27-ը պետք է ձեր բլոգներում հրապարակած լինեք ձեր անհատական ուսումնական պլանները, հղումը ուղարկեք ինձ։


Կարող եք օգտվել այս ցանկից


ֆիզկուլտուրա


 նետաձգություն, սուսերամարտ, մարմնամարզություն, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ, սեղանի թենիս, հրաձգություն, ըմբշամարտ (ձյուդո)


Ընտրությամբ գործունեություն

քերականություն, մաթեմատիկական, բնագիտական (ֆիզիկոսի, քիմիկոսի, կենսաբանի, աստղագետի), ինժեներական-տեխնիկական, կինո-ֆոտոյի, օտար լեզվի (գերմաներեն, վրացերեն, պարսկերեն, թուրքերեն, ֆրանսերեն, անգլերեն, ռուսերեն, հունարեն, իսպաներեն, իտալերեն)-թարգմանչության, կենդանիների և բույսերի խնամքի, վայրի բույսերի հավաքման-մշակման, խաղողի և գինու դպրոցի (գինեգործության), մեդիատեխոլոգիական, կերպարվեստի-դիզայնի-մոդելավորման-քանդակի, ոսկերչի, պատմաբան-հնագետ-ազգագրագետի, երգչախմբային, մարզական, արհեստավորի (այդ թվում՝ նաև բրուտի, պարտիզպանի, այգեգործի, խոհարարության, կարուձևի, գորգագործության-ասեղնագործության) գործունեություն

 Ամառային գրքերի ցանկ

Ալեքսանդր Շիրվանզադե «Արտիստը»

  • հնարավորին չափ համառոտ (10-15 նախադասությամբ) գրել սյուժեն,

Պատմվածքի գլխավոր հերոսը Լևոնն է, ով 16-17 տարեկան, գունատ դեմքով, նիհար, նուրբ դիմագծերով տղա է։ Հոր մահից հետո, ով մահացել էր տիֆ հիվանդությունից, մայրը նրան հանձնում է մի ատաղձագործի, որպեսզի սովորի ատաղձագործություն, սակայն տղան փախչում է արհեստանոցից և գնում ուսումնարան։ Ուսումնարանի վարձը վճարում էին մի քանի բարի մարդիկ։Նա սիրահարվել էր տանտիրուհի սինյորա Ստեֆանիայի աղջկան՝ Լուիզային։ Լուիզան երգչուհի էր և պատրաստվում էր գնալ Իտալիա՝ ձայնը մշակելու։Լուիզային դիմավորելու է Կավալլարոն Միլանում։ Լևոնին հուզում է այդ հանգամանքը և վճռում, որ պետք է գնա Իտալիա՝ Լուիզային տեսնելու։ Նա սկսում է նվագել «Արքայական յախտա» անունով պանդոկում, որտեղ ամեն նվագի համար վաստակում էր 10 կոպեկ։ Լևոնն աստիճանաբար սկսում է վատ սովորություններ ձեռք բերել, բերանից այժմ խմիչքի հոտ էր գալիս։ Խմել նրան ստիպում էին նավաստիները, ովքեր հաճախակի էին այցելում այդ պանդոկ։ Նրան խորհուրդ են տալիս հեռանալ այդ վայրից, սակայն նա ասում է, որ շուտով գնալու է, արդեն հավաքել է 150 ռուբլի։Մի քանի օր հետո նա թալանվում է սրիկաների կողմից, ովքեր գողանում են Լևոնի կոշիկները, կիթառը և բաճկոնը։ Իր աշխատած 150 ռուբլին նա պահում էր ձախ կոշիկի մեջ. փողը նա փաթաթել էր թղթի մեջ, դրել կրունկի կողմում, վրան կաշի խփել։ Նա չէր ցանկանում այն տանը պահել, քանի որ մայրը կարող էր գտնել և այլևս չվերադարձնել։ Նրանք դիմում են Իցկոյի հորը, սակայն որոնումներն անցնում են ապարդյուն։ Ահա այս ամենից հետո Լևոնին ասում են, որ Լուիզան ամուսնացել է Կավալլարոյի հետ։

Այս ամենը լսելուց հետո, Լևոնը ձևացնում է, թե ամեն ինչ կարգին է։ Առավոտ էր, Լևոնը չկար ու չկար, նրան փնտրում էին ամենուր, սակայն անարդյունք։ Այդ ժամանակ լսվեց անսովոր մի աղմուկ, դա Իցկոյի և երկու ոստիկանների ձայներն էին, որոնք բերում էին Լևոնին։ Նրան նավաստիները հանել էին «Խերսոն» շոգենավի տակից, որով երկու շաբաթ հետո նա պիտի մեկներ Իտալիա…

Դերենիկ Դեմիրճյան «Ավելորդը»

  • հնարավորին չափ համառոտ (10-15 նախադասությամբ) գրել սյուժեն,

Պատմվածքը մի ընտանիքի մասին է . ապրում էին Հաճի աղան և իր ընտանիքը` Հաճի մարը, Հաճի աղայի որդիները, հարսները, թոռները, Սրբունը` Ավելորդը։ Երբ Հաճի աղայի քույրը՝ Սրբունը, որը կորցրել էր իր ամուսնուն, հիվանդանում է տիֆով և անդամալույծ է դառնում, Հաճի աղան նրան բերում է իր տուն և նրա համար անկյուն է հատկացնում, որովհետև չի ուզում, որ Սրբունը բեռ դառնա ուրիշների ուսերին, և նրանք բողոքեն իրենից։ Բայց այդ անում է թերևս ոչ թե իր քրոջ, այլ իր պատվի մասին մտածելով։ Նրանք ապրում էին մի քաղաքում, որտեղ լուր էր տարածվել, որ շուտով թուրքերը կհասնեին իրենց սահմանամերձ քաղաքին, և Հաճի աղան որոշում է փրկել իր կարողությունը և իր ընտանիքի հետ հեռանալ քաղաքից։ Նրանք պատրաստվում էին արդեն գնալու, երբ նրա կինը` Հաճի մարը, լաց լինելով աղաչում էր Հաճի աղային, որ իրենց հետ տանեին անդամալույծին։ Սակայն Հաճի աղան հրաժարվում էր վերցնել անդամալույծին` պատճառաբանելով, որ սայլի մեջ նրա համար տեղ չկա, քանի որ առանց այն էլ իրենք շատ իրեր են իրենց հետ վերցնում, և նրա փոխարեն կարելի է ավելի օգտակար մի բան վերցնել։

Վերջում Հաճի աղան զղջում է իր արածի համար։ Հաճի աղան ինքն իրեն չի ներում այդ արարքը, հոգեպես շատ է տանջվում, հասկանում է, որ աշխարհում գոյություն չունի ավելորդ մարդ ։ Մահից առաջ «ավելորդի» հիշատակի համար ոսկի է տալիս տերտերին` աղքատներին բաժանելու համար։

Հրանտ Մաթևոսյան «Հացը»

  • հնարավորին չափ համառոտ (10-15 նախադասությամբ) գրել սյուժեն,

Հեղինակը պատմում է, թե ինչպես երեխա ժամանակ մի օր բակում, արևի տակ նստել քաջագործությունների մասին մի գիրք էր կարդում։ Դպրոցում պայծառ «գերազանց»-ներ էր ստանում բոլոր առարկաներից։ Այգու և անտառի վրա խշշալով աշուն էր իջել։ Ամեն ինչ շատ գեղեցիկ էր, միայն թե կորել էին խոզերը։ Մայրիկը կարդացող տղային խանգարել չէր ուզում, բայց այդուհանդերձ խնդրում է տղային գնալ Պարզ բացատ և գտնել կորած խոզերին։ Տղան դժկամությամբ համաձայնում է: Շանը վերցնում է իր հետ: Ճանապարհին հորեղբայրը պայուսակից հանում է հանդի իր ուտելիքը՝ խաշած հավը, լավաշը, կիսում այն և տալիս տղային: Նրանք բաժանվում են, քանի որ հորեղբայրն ուրիշ տեղ է գնում: Հեղինակը մտածում է, որ խոզ գտնելը տնեցիների գործն է, իսկ իրենը՝ գիրք կարդալն է։ Մոտիկ տեղից խշշոց է լսում: Շունը ցատկում է, վնգստում և կանչում նրան Պարզ բացատ։ Որպեսզի նորից չկլանչի ու խշխշացնի, հեղինակը իր հացի կեսը նրան է տալիս։ Տալիս է նաև հավի ոսկորը: Ինքը դժվարությամբ է ուտում, որովհետև չէր գնացել խոզերը փնտրելու: Այդուհանդերձ ուտում է։

Հետո որոշում է վերադառնալ տուն: Ճանապարհին խմում է հորեղբոր մաքրած աղբյուրի ջուրը: Անտառից խոտոց է լսում, դա կարծես թե խոզի ձայն էր: Մի քիչ ամաչում է, բայց շարունակում է գնալ դետի տուն՝ դեպի իր թախտը, իմ գրասեղանը, իմ տաքուկ անկյունը։

Տանը հայրը գովում է նրան, որ լավ է սովորում դասերը: Հետո ինքն է որոշում գնալ անտառ խոզերին գտնելու: 

— Գելը երեկ գիշեր Մուշեղի խոզերն անտառում ջարդել է, վախենում եմ մերոնց էլ վնասի։

Տղան ասում է, որ ինքն էլ է գալիս: Բայց հայրը մերժում է:

— Ո՛չ, — կտրուկ ասում է նա, — դու գիրքդ կարդա։

Մայրիկը ընթրիքի սեղան է փռում։ Ամեն բան տան մեջ գեղեցիկ էր և ստեղծված էր տղայի համար, բայց նա արժանի չէր այդ ամենին: Նա հրաժարվում է ուտելուց և պառկում է անկողին: Մայրը մոտենում է նրան, մեջքը ծածկում և մրմնջում.

— Երեխաս էսօր շատ է չարչարվել։

Ակուտագավա Րյունոսկե «Գորտը»

  • հնարավորին չափ համառոտ (10-15 նախադասությամբ) գրել սյուժեն,

Ես նստած եմ հին լճակի մոտ, որ լեցուն է գորտերով: Լճակի եզրերին խիտ աճել են որձախոտն ու շաքարեղեգը: Ափին շաքարեղեգի եւ որձախոտի վրա հակված, քամու տակ հաճելի շրշում են բարձրիկ ուռիները: Իսկ դրանց գլխավերեւում` ամառային կապույտ երկինքն է, եւ այնտեղ շողշողում են, հանց ապակու բեկորներ, ժանյակավոր ամպերը: Եվ այդ ամենի արտացոլանքը լճակում շատ ավելի գեղեցիկ տեսք ունի, քան իրականության մեջ: Լճակում ապրող գորտերը ողջ օրն անձանձիր կռկռում են` կըռ, կըռ: Բայց իրականում գորտերի միջեւ կատաղի վեճեր են տեղի ունենում: Սխալ կլիներ պնդելը, թե գորտերը խոսում էին միայն Եզովպոսի ժամանակներում: Գորտերից մեկը շաքարեղեգի տերեւներից մեկի վրա տեղավորված եւ իրեն համալսարանական պրոֆեսոր երեւակայելով՝ հայտարարեց.
— Ինչի՞ համար գոյություն ունի ջուրը: Այն բանի համար, որ մենք` գորտերս, կարողանանք լողալ: Ինչի՞ համար գոյություն ունեն միջատները: Այն բանի համար, որ մենք կարողանանք նրանցով սնվել:
— Ճիշտ է, ճիշտ է,- գոչում էին լճակում նստած գորտերը: Լճակի ողջ մակերեսը, որում արտացոլվում էին երկինքը, խոտը եւ ծառերը, համարյա ամբողջովին լցված էր գորտերով, եւ այդ պատճառով նրանց հավանության բացականչությունները բավական ազդեցիկ էին հնչում:
Այդ պահին զարթնեց ուռենու բնի մոտ քնած օձը, ում արթնացրել էր տաղտկալի կռկռոցը: Գլուխը բարձրացնելով, նա նայեց լճակի կողմը եւ քնատ թուքը կլլեց:
— Ինչի՞ համար գոյություն ունի երկիրը: Այն բանի համար, որ նրա վրա աճեն ծառերն ու խոտը: Որպեսզի ստվեր ստեղծեն մեզ համար՝ գորտերիս: Հետեւաբար, կարելի է պնդել, որ ողջ երկիրը գոյություն ունի մեզ համար` գորտերիս:
— Ճիշտ է, ճիշտ է:
Երկրորդ անգամ լսելով հավանության բացականչությունները, օձը մտրակի պես պրկվեց: Նա անաղմուկ սողաց դեպի շաքարեղեգը, եւ սեւ աչքերը փայկտացնելով՝ սկսեց ուշադիր զննել, թե ինչ է տեղի ունենում լճակում:Շաքարեղեգի տերեւի վրա բազմած գորտը, առաջվա պես իր վիթխարի բերանը լայն բաց արած, հռետորություն էր անում.
— Ինչի՞ համար գոյություն ունի երկինքը: Այն բանի համար, որ նրանից կախված լինի արեւը: Հետեւաբար, կարելի է պնդել, որ ողջ երկինքը գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, եւ ջուրը, եւ խոտը, եւ ծառերը, եւ միջատները, եւ երկիրը, եւ երկինքը, եւ արեւը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Այսպիսով, անհերքելի է այն փաստը, որ ողջ տիեզերքը գոյություն ունի մեզ համար: Բացատրելով ձեզ այդ փաստը, ես դրա հետ մեկտեղ՝ կկամենայի շնորհակալ լինել Ամենազորին այն բանի համար, որ տիեզերքը նա ստեղծել է մեզ համար` գորտերիս:
Հայացքը երկինք ուղղելով եւ մոլեգին աչքերը պտտեցնելով, գորտը դարձյալ լայն բաց արեց իր վիթխարի բերանն ու ազդարարեց.
— Թող սուրբ լինի անունը քո, տեր…
Չհասցրեց նա ավարտել, երբ առ նա սուրաց օձի գլուխը, եւ պերճախոս գորտը հայտնվեց օձի երախում:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Կըռ, կըռ, դա սարսափելի է:
— Սարսափելի է, կըռ, կըռ:
Մինչ լճակի ցնցված բնակիչները ճչում էին, օձը հանգիստ կուլ տվեց գորտին եւ թաքնվեց շաքարեղեգի մացառուտներում: Այդժամ մի այնպիսի իրարանցում սկսվեց, որ դեռեւս երկրի երեսին չէր տեսնվել, համենայն դեպս, այն ժամանակվանից, ինչ գոյություն ուներ այս լճակը: Ես ինքս լսեցի, թե ինչպես մի գորտ արտասվաթոր հարցնում էր.
— Եվ ջուրը, եւ խոտը, եւ ծառերը, եւ միջատները, եւ երկիրը, եւ երկինքը, եւ արեւը գոյություն ունեն մեզ համար՝ գորտերիս: Իսկ օձն ինչպե՞ս: Օ՞ձն էլ մեզ համար գոյություն ունի:
— Միանգամայն ճիշտ է: Օձն էլ գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս, թե չէ մենք անսահմանորեն կբազմանայինք: Իսկ եթե մենք այդքան բազմանանք, ապա նեղվածք կլիներ լճակում` մեր աշխարհում: Ահա թե ինչու են սողում օձերը, որպեսզի ուտեն մեզ՝ գորտերիս: Պետք է ելնել այն բանից, որ կերված գորտը զոհ է՝ մեծամասնության երջանկության համար մատուցված: Դու լիովին ճիշտ ես: Օձերն էլ գոյություն ունեն մեզ համար` գորտերիս: Ամեն բան աշխարհում, ամենայն ինչ առանց բացառության, գոյություն ունի մեզ համար՝ գորտերիս: Թող սուրբ լինի անունը քո, Տեր:
Դա իմ լսած պատասխանն էր տարեց մի գորտից:

Հրանտ Մաթևոսյան «Կանաչ դաշտը»

  • հնարավորին չափ համառոտ (10-15 նախադասությամբ) գրել սյուժեն,

Պատմվածքը պատմում է մի ձիու մասին, որի մայրը շատ ծեր է։ Նա շատ է սիրում իր վերջին ձագին, որը շատ է վախենում կայծակից։ Մի օր էլ, երբ մայրը զգում է վտանգի հոտը, գայլը հարձակվում է քուռակի վրա և ցանկանում է նրան ուտել, իսկ քուռակն անվերջ վազում է։ Մայրը ցանկանում է փրկել քուռակին, բայց կապված է լինում պարանով։ Ձին այնքան է փորձում, որ վերջապես կտրում է պարանը և ծառս է լինում տեղից։ Եվ փրկելով քուռակին՝ ինքն է դառնում գայլի թիրախը։ Ձին երկար պայքարում է իր կյանքի համար, երբ գայլը կծում է ձիուն։ Դրանից հետո վերջապես հասնում են շները, իսկ գայլը փախչում է։ Ձին վերջին անգամ կաթ է տալիս քուռակին։ Տարիներ անց քուռակը նորից դաշտում էր և նորից կայծակ էր խփում, սակայն մայրն այլևս նրա կողքին չէր։

Վիլյամ Սարոյան «Իմ սիրտը լեռներում է»

  • հնարավորին չափ համառոտ (10-15 նախադասությամբ) գրել սյուժեն,

Հեղինակը պատմում է, որ 1914 թվականին,երբ վեց տարեկան էր, մի ծերունի է երևում Սան Բենիտոյի փողոցում իրենց տան մոտ: Ծերունին փող է փչում։ Հեղինակը խնդրում է նրան մեղեդի նվագել, սակայն ծերունին նրանից ջուր է խնդրում: Ասում է, որ իր սիրտը շոտլանդական լեռներում է: Հեղինակի հայրը առաջարկում է ծերունուն ճաշել իրենց հետ: Ծերունին համաձայնում է: Նա ներկայանում է՝ Ջասպր Մաք–Գրեգոր։ Հայրը հեղինակին ուղարկում է նպարավաճառի մոտ՝ ապառիկով գնելու ֆրանսիական բատոն և պանիր: Տղան դժկամորեն գնում է, սակայն ասում, որ նպարավաճառը ոչինչ չի տա, քանի որ հորը անբանի մեկն է համարում: Հայրն ասում է, որ ինքը անբան չէ, անընդհատ աշխատում է բանաստեղծությունների վրա: Հեղինակը հասնում է խանութ և վաճառողին՝ միսթր Կոզակին ամենաանհեթեթ հարցեր տալիս: Ի՞նչ կաներ, եթե հայտնվեր Չինաստանում և ուտելու ոչինչն չունենար, ինչպե՞ս են նրա կինը, որդին, դուստրը… Կոզակն էլ է հետաքրքրվում հեղինակի՝ Ջոննիի ընտանիքի անդամներից, բայց, միևնույն է, նշում է, որ Ջոննին պիտի վճարի: Ջոննին ձեռք չի քաշում և սկսում է պատմել, որ իրենց հյուր է եկել մեծ արտիստ Մաք-Գրեգորը… Ի վերջո Կոզակը զիջում է բատոնը և պանիրը և հաշվում է Ջոննիի հոր ընդհանուր պարտքը: Հեղինակը բատոնը և պանիրը ձեռքին տուն է վերադառնում: Հայրը և ծերունին շատ են ուրախանում: Ուտելուց հետո ծերունին սկսում է հայացքը պտտել այս ու այն կողմ և ուտելու ուրիշ բան փնտրել: Առաջարկում է ուտել Ջոննիի լորտուներին: Բայց հեղինակը չի համաձայնում սպանել իր լորտուներին: Փոխարենը խնդրում են Մաք-Գրեգորին, որ նա հնչեցնի իր փողը և մի բան նվագի: Նա սկսում է նվագել բակում հարևանների համար: Հետո արագ ընդհատում է իր նվագը և սկսում իր կյանքի պատմությունն անել: Երբ նրան ընդհատում են և խնդրում վերադառնալ նվագին, նա հարցնում է իրեն ընդատած Ռուֆին, թե չի ճարվի արդյոք նրա մոտ հավկիթ: Ռուֆը գնում է մեկ հատիկ հավկիթի ետևից: Մեկ ուրիշ հանդիսատեսից Մաք-Գրեգորը խնդրում է երշիկի կտոր: Բոլորը մի-մի կտոր ուտելու բան են բերում և Ջոննիի ընտանիքը սկսում է քեֆ անել: Հավկիթ, երշիկ,կանաչ սոխ, երկու տեսակ պանիր, յուղ, երկու տեսակ հաց, խաշած կարտոֆիլ,թարմ պոմիդորներ, սեխ, թեյ և շատ ուրիշ համեղ բաներ: Միստր Մաք–Գրեգորը17 օր մնում է հեղինակի տանը: Հետո ծերանոցից մի մարդ է գալիս և ասում, որ փնտրում է դերասան Ջասպր Մաք–Գրեգորին: Ծերանոցում ներկայացում են պատրաստում և նրանց դերասան է հարկավոր: Միստր Մաք–Գրեգորը գնում էայդ մարդու հետ: Հաջորդ օրը հայրը խիստ սովածանում և ասում է, որ Ջոննին դարձյալ գնա Կոզակի մոտ: Հեղինակը գնում է խանութ և սկսում քննարկել Չինաստանում հայտնված քաղցած մարդու հարցը ճիշտ այնտեղից, ուր  նախորդ անգամ կանգ էր առել։ Ստիպված է լինում մեծ ջանք գործադրել,որպեսզի դատարկ ձեռքով չվերադառնա: Բերում է մի ծրար թռչնահատիկ ու միփոքրիկ աման թխկու հյութ: Առավոտյան լսում են, թե ինչպես տատիկըգեղգեղում է ինչպես դեղձանիկը: Հայրը զայրանում է. ինչպե՞ս պիտի մեծ պոեմգրի միայն թռչնահատիկ ուտելով։

Ագաթա Քրիստիի<<Անավարտ դիմանկար>>

  • հնարավորին չափ համառոտ (10-15 նախադասությամբ) գրել սյուժեն,

Նովելի հիմնական հերոսը՝ Սելիա անունով երիտասարդ կինը, ծանր է տանում ամուսնալուծությունը։ Նա առանձնանում է էկզոտիկ կղզում և մտածում է ինքնասպանության մասին։ Այդ ճակատագրական քայլից նրան ետ է պահում երիտասարդ նկարիչ-դիմանկարիչ Լարրաբին։ Իր հյուրանոցային համարում ամբողջ գիշեր Սելիան պատմում է իր կյանքի պատմությունը։ Նա սկսում է մանկությունից, երբ դեռ ամաչկոտ և ինքնամփոփ աղջիկ էր, սովորում էր երաժշտություն և երգ և դարձել էր լավ դաշնակահարուհի։ Մեծանալով նա ծանոթանում է շատ տղամարդկամց հետ, ովքեր սիրահարվում են նրան, բայց իր սիրուն նա չի կարողանում գտնել։ Այնուհետև ամուսնություն, որը սկզբում հաջողակ է թվում, սակայն արդյունքում ավարտվում է ամուսնալուծությամբ։ Պատմելով իր և իր վախերի մասին՝ Սելիան հասկանում է, որ, միգուցե, Լարրաբին հենց այն միակն է, ում նա այդքան երկար սպասել էր։

  • հնարավորին չափ համառոտ (10-15 նախադասությամբ) գրել սյուժեն,

Պատմությունը գրված է Մայքլ Ռոջերսի կողմից, մի հավակնոտ երիտասարդի, որն առաջին հայացքից սիրահարվում է Ֆենելա Գութմանին։ Նա հանդիպում է վերջինիս՝ այսպես կոչված գնչուական բակում։ Տեղացիները այդ հողակտորին այդպես են անվանում, քանի որ այնտեղ, ըստ հնագույն լեգենդի, իշխում է անեծքը։ Երիտասարդներն, ամուսնանալով, պատրաստվում են գնել հողը և դրա վրա տուն կառուցել։

Հանկարծ Մայքլը իմանում է, որ իր երիտասարդ կին Ֆենելա Գութմանին Անգլիայի ամենահարուստ հարսնացուներից մեկն է և նա արդեն գնել է տուն այդ անիծված վայրում և կառուցել իրենց երազանքների տունը։

Կարծես թե սա իրական երջանկություն է։ Սակայն կարծես թե հին գնչուական անեծքն սկսում է իրագործվել։

Այո՛, երազել միշտ եմ սիրել։ Սակայն երազանքները մնացել են երազում։ Ուրախությո՜ւն, այնպես որ, ամեն ինչ պատճառաբանված է։ Տե՛ր իմ Աստված, եթե ես միայն իմանա՜յի..